Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԼՀԿ-ի նախաձեռնած՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցով լսումներ ԱԺ-ում

ԼՀԿ-ի նախաձեռնած՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցով լսումներ ԱԺ-ում
07.12.2020 | 12:52

Աժ-ում սկսվել են ԼՀԿ խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները։
Օրակարգում ԼՀԿ-ի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Աժ հայտարարության նախագծի քննարկումն է: Լսումների սկզբին ներկաները, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկով, մեկ լորպե լռությամբ հարգեցին 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի և արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը։ Անցնելով օրակարգին՝ Մարուքյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը գտնվում է ճգնաժամի մեջ, իսկ մինչ այդ առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ն, որպես խորհրդարանական ուժ, այս պլատֆորմն է առաջարկում ՝ բաց պլատֆորմ՝ խոսելու, գաղափարներ ներկայացնելու։

Դիտվել է՝ 3795

Մեկնաբանություններ